Լիտվայի վարչապետ Գինտաուտաս Պալուցկասը, որը երկշաբաթյա արձակուրդ էր վերցրել վերջերս ծագած կոռուպցիոն սկանդալից հետո, հրաժարական է տվել վարչապետի, ինչպես նաև Լիտվայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության նախագահի պաշտոններից։
Վարչապետի որոշման մասին լրագրողներին հայտնել է Լիտվայի նախագահը:
«Գինտաուտաս Պալուցկասը զանգահարեց ինձ առավոտյան և տեղեկացրեց իր հրաժարականի մասին: Եվ դա միակ ճիշտ որոշումն էր»,- ասել է նա:
Գինտաուտաս Պալուցկասը հաստատել է իր հրաժարականի վերաբերյալ տեղեկությունը: Նա Լիտվայի վարչապետի պաշտոնը զբաղեցնում է 2024 թվականի դեկտեմբերից:
