ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարչի որոշմամբ՝ ՀԷՑ-ի գլխավոր տնօրենի չորս խորհրդական ազատվել է աշխատանքից

29.07.2025 - 16:42 դիտում

Civic.am-ի տեղեկություններով՝ ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանի որոշմամբ՝ աշխատանքից ազատվել է գլխավոր տնօրենի չորս խորհրդական, այդ թվում՝ նախկին փոխոստիկանապետ Անուբախ Համբարյանը։

Սկզբնաղբյուրը նաև հիշեցնում է, որ հուլիսի 28-ին աշխատանքից ազատվել էին ՀԷՑ-ի Տավուշը սպասարկող «Աղստև» և Արմավիր ու Արագածոտն մարզերը սպասարկող «Մուսա լեռ» մասնաճյուղերի տնօրենները։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ