Գերմանիան «օդային կամուրջ» կստեղծի Գազայի հատված մարդասիրական օգնություն հասցնելու համար

29.07.2025 - 14:21 դիտում

Բեռլինը Հորդանանի հետ գործակցությամբ «օդային կամուրջ» կստեղծի՝ Գազայի հատված մարդասիրական օգնություն հասցնելու համար։

Գերմանիայի կանցլերն անվտանգության խորհրդի նիստից հետո հայտարարել է, որ կհամակարգեն գործողությունները Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի հետ, որոնք նույնպես պատրաստ են «օդային կամուրջ» ապահովել՝ պաղեստինցիներին սնունդ և դեղորայք հասցնելու համար:

«Մենք ցանկանում ենք հնարավորինս շուտ վերջ տալ Գազայի խաղաղ բնակչության տառապանքներին»,- հավելել է Ֆրիդրիխ Մերցը։

Կանցլերը տեղեկացրել է, որ ԱԽ նիստում քննարկվել է նաև Պաղեստինի Պետության հնարավոր ճանաչման հարցը։ Նրա խոսքով՝ երկու պետության բանաձևը հակամարտության կարգավորման ամենաարդյունավետ տարբերակն է:

0 մեկնաբանություն
0
[social-share style="icon" size="s" template="23" counters="1" counter_pos="inside" total_counter_pos="hidden" buttons="vk,facebook,ok,mailru,telegram,twitter,blogger,linkedin"]

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ