Ջրափրկարարները քաղաքացիներին դուրս են բերել ափ

Աստղիկ Խաչատրյան 28.07.2025 - 20:58
28.07.2025 - 20:58 դիտում

Հուլիսի 28-ին, ժամը 15։20-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սևանա լճի 2-րդ հանրային լողափում 4 քաղաքացի հեծանվանավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ ափ։

Այս մասին հայտնում են փրկարար ծառայությունից։

Ջրափրկարարներն ափից մոտ 1 կմ հեռավորությունից քաղաքացիներին դուրս են բերել։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ