Թալինի համայնքային ոստիկանները կանեփ աճեցնելու և թմրամիջոց պահելու դեպք են բացահայտել

25.07.2025 - 17:33 դիտում
Համայնքային ոստիկանության Թալինի բաժնի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, հուլիսի 22-ին Արտենի գյուղի Սայաթ-Նովայի փողոցում ձերբակալել և բաժին են տեղափոխել նույն գյուղի բնակիչ 51-ամյա տղամարդուն:
ՆԳՆ ոստիկանությունից տեղեկացնում են, որ նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ նրա բնակության հասցեի բակում հայտնաբերվել են կանեփի բույսեր: 51-ամյա տղամարդը ձերբակալվել և տեղափոխվել է ձերբակալվածներին պահելու վայր:
Դատարանի որոշմամբ հուլիսի 23-ին խուզարկություն է կատարվել 51-ամյա տղամարդու մոր տանը և կից օժանդակ շինություններում: Հայտնաբերվել են կանեփի 572 բույս և չորացված ցողուններ:
Նախաքննությունը շարունակվում է։
0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ