590 հազ դոլար հափշտակելու համար կասկածվող նախկին քննիչի խափանման միջոցը փոխվել է. Դատախազությունը կբողոքարկի

25.07.2025 - 15:02 դիտում

ՀՀ քննչական կոմիտեի Հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություններից մեկի պետի նախկին պաշտոնակատար Գոռ Թադևոսյանի կալանք խափանման միջոցը փոխարինվել է տնային կալանքով:

Գլխավոր դատախազությունից «Հայկական ժամանակ»-ին հայտնել են, որ դատական ակտը ստանալուց հետո քննարկելու են Վերաքննիչ բողոք ներկայացնելու հարցը:

Դատախազությունը ամենայն հավանականությամբ կբողոքարկի որոշումը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության՝ Երևան քաղաքի Դեղատան 3 հասցեում գտնվող վարչական շենքից առանձնապես խոշոր չափերով գումար հափշտակելու դեպքի առթիվ։

Ձերբակալված անձինք անհերքելի փաստերի ճնշման ներքո տվել էին խոստովանական ցուցմունքներ:

Իրեղեն ապացույց ճանաչված առանձնապես խոշոր չափերի գումարի հափշտակության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում հանցանք կատարած անձինք ձերբակալվել, ապա կալանավորվել էին, իսկ կատարված խուզարկությունների և վարութային այլ գործողությունների արդյունքում հայտնաբերվել և վերցվել էր հափշտակված 590 հազար ԱՄՆ դոլար գումարի մեծ մասը՝ 578 հազար 800 ԱՄՆ դոլարը։ Գումարի մյուս մասը որոշ ժամանակ անց ևս կասկածյալները վերականգնել են:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ