Դեսպան Ենգիբարյանը և Գերմանիայի ԱԳ պետնախարարը քննարկել են համագործակցության զարգացման հեռանկարներին առնչվող հարցեր

25.07.2025 - 12:37 դիտում
Գերմանիայում ՀՀ դեսպան Վիկտոր Ենգիբարյանը հանդիպում է ունեցել ԳԴՀ արտաքին գործերի պետական նախարար Գունտեր Քրիխբաումի հետ:
«Քննարկվեց Հայաստան-Գերմանիա երկկողմ համագործակցության զարգացման հեռանկարներին առնչվող հարցեր։
Զրուցակիցներն անդրադարձան արդի աշխարհաքաղաքական զարգացումներին, մտքեր փոխանակվեցին Հարավային Կովկասում տարածաշրջանային զարգացումների, խաղաղության հաստատմանն ուղղված գործընթացների, ինչպես նաև Հայաստան – Եվրոպական Միություն հարաբերությունների վերաբերյալ։
Դեսպան Ենգիբարյանը պետական նախարար Քրիխբաումին հրավիրեց այցելել Հայաստան»,- ասված է դեսպանի տարածած գրառման մեջ։
0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ