Ստամբուլում մեկնարկել է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների երրորդ փուլը:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ պատվիրակությունները ժամանել էին Ստամբուլ:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ուղիղ բանակցությունների երրորդ փուլը նախատեսված է հուլիսի 23-ին Ստամբուլում: Բանակցություններին ներկա կլինի նաև թուրքական պատվիրակությունը։
Ռուս-ուկրաինական բանակցություններից առաջ Անկարայում Էրդողանը հանդիպում է ունեցել ուկրաինական պատվիրակության հետ:
