Փաստաբան Գոռ Գևորգյանն ահազանգում է Շիրակի մարզում տեղի ունեցած սպանության փորձի մասին՝ կից հրապարակելով տեսանյութ։
«Սպանության փորձ՝ Շիրակի քրեական ոստիկանության անգործության հետևանքով»,- գրել է նա։
Տեսանյութում երևում է, որ ոստիկանության համազգեստով քաղաքացին չի կարողանում կանխել լարված իրավիճակը։
Ավելի վաղ փաստաբանը հայտնել է, որ հուլիսի 16-ին Շիրակի մարզում 772 ոչխար են գողացել , հայտնի են և՛ գողերը, և՛ տուժածները։ Նրանք ազգությամբ եզդի են։
Փաստաբանը նաև ընդգծել է, որ իրավապահ մարմինների անգործության հետևանքով ժամ առ ժամ հասունացող վենդետայի վտանգ կա։ Գոռ Գևորգյանը հայտնում է, որ հանցագործության մասին թեև հաղորդում ներկայացվել է, սակայն իրապահները ոչինչ չեն ձեռնարկում։
