Ավտովթար Թալին-Հացաշեն ճանապարհին․ կա զոհ և տուժած

20.07.2025 - 19:54 դիտում

Հուլիսի 20-ին, ժամը 15։33-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արեգ-Հացաշեն ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան շրջվել է և բռնկվել։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից  մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Թալին-Հացաշեն ավտոճանապարհի 12-րդ կմ-ի մոտակայքում «Opel» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից, բախվել հողաթմբին և բռնկվել։

Վարորդը և ուղևորը տեղափոխվել են բժշկական կենտրոն, որտեղ արձանագրվել է վարորդի մահը։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15։58-ին, մարվել՝ 16։13-ին: Այրվել է ավտոմեքենան։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ