Ֆրանսիայի հետ կա ռազմավարական գործընկերության փաստաթղթի նախագիծ, որի շուրջ աշխատում ենք. Փաշինյան

16.07.2025 - 17:40 դիտում

ԱՄՆ-ի հետ ռազմավարական գործընկերության փաստաթուղթն այն գործոններից է, որ ԱՄՆ-ի հետաքրքրությունը մեր երկրի հետ համագործակցության ակտիվացրել է, որովհետև այդ ուշադրությունը շատ ակտիվ է, և դա լավ է, և մենք ողջունում ենք դա: Այդ մասին ասուլիսին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մենք ուզում ենք պարզապես, որ այդ համագործակցությունը ձևավորվի և ձևակերպվի այնպես, որ ինքը լիարժեք համապատասխանի փոխադարձաբար այն ռազմավարության շրջանակներին և տրամաբանությանը, որ մենք Միացյալ Նահանգների հետ ունենք»,- նշեց վարչապետը:

Անդրադառնալով Ֆրանսիայի հետ ռազմավարական գործընկերության հաստատման հնարավորությանը՝ Նիկոլ Փաշինյանն ասաց հետևյալը. «Ֆրանսիայի հետ կա նախագիծ, որի շուրջ աշխատում ենք, և հույս ունեմ, որ առաջիկայում կհամաձայնեցվի. խոսքը ռազմավարական գործընկերության փաստաթղթի մասին է, և պատեհ պահի, համոզված եմ, որ կստորագրվի»:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ