«Գյումրի ԲԿ» տեղափոխված ռուս զինծառայողը շարունակում է մնալ կոմայի մեջ

11.07.2025 - 14:05 դիտում

Հուլիսի 10-ին Գյումրու բժշկական կենտրոն է ընդունվել գլխի հրազենային վնասվածքներ ստացած քաղաքացի։

Ըստ «Այսօր» լրատվականի ստացած տվյալների, ռուսական 102-րդ ռազմաբազայից «Գյումրի ԲԿ» է տեղափոխվել հրազենային վնասվածքով, ծայրահեղ ծանր վիճակում գտնվող 23-ամյա զինծառայող։

Տուժածը վիրահատվել է, գտնվում է վերակենդանացման բաժանմունքում` կոմայի մեջ։

Առողջական վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ