Հայաստան Ռուսաստանի քաղաքացիների մուտքի արգելքը հակասում է երկկողմ հարաբերությունների դաշնակցային բնույթին. Զախարովա

9.07.2025 - 16:34 դիտում

ՌԴ ԱԳՆ հատուկ ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է Հայաստան Ռուսաստանի քաղաքացիների մուտքի արգելքին: Զախարովան դա համարել է անբարյացակամ քայլ, որը հակասում է ռուս-հայկական համագործակցության դաշնակցային բնույթին։ Նա նշել է, որ հարցը քննարկել են արտաքին գործերի նախարարները՝ մայիսին Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի՝ Հայաստան կատարած այցի ժամանակ։

«Հայկական կողմին առաջարկել ենք կոնկրետ քայլեր և սպասում ենք Երևանի արձագանքին»,- հայտարարել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ