Հութիներն ու Իսրայելն իրականացնում են փոխադարձ հարվածներ

7.07.2025 - 20:28 դիտում

Եմենի «Անսար Ալլահ» ապստամբական շարժման հութիները հրթիռային և անօդաչու թռչող սարքերով մի շարք հարվածներ են հասցրել Թել Ավիվի «Բեն Գուրիոն» օդանավակայանին, Աշդոդի և Էյլաթի նավահանգիստներին, ինչպես նաև Աշկելոնի էլեկտրակայանին։ Այդ մասին հայտարարել է ապստամբների զինված ուժերի ներկայացուցիչ Յահյա Սարիան։

Նրա խոսքով՝ հարձակումը կատարվել է ի պատասխան «ագրեսիայի», որի ժամանակ իսրայելական ավիացիան զանգվածային հարվածներ է հասցրել Հոդեյդա, Ռաս Իսա և Աս Սալիֆ նավահանգիստներին, որոնք իսրայելական բանակի տվյալով՝ ապստամբներն օգտագործում Իրանից զենք տեղափոխելու համար, ինչպես նաև Եմենի Ռաս ալ-Խատիբ էլեկտրակայանին, որը ծառայել է որպես «էլեկտրաէներգիայի կարևոր աղբյուր հութիների ռեժիմի ռազմական գործողությունների համար»։

Յահյա Սարիան պնդել է, որ ապստամբական ուժերը 11 հրթիռ և անօդաչու թռչող սարք են արձակել Իսրայելի ուղղությամբ։ Մասնավորապես, Թել Ավիվի օդանավակայանը, Էյլաթի նավահանգիստը և Աշկելոնի էլեկտրակայանը ենթարկվել են «գերձայնային բալիստիկ հրթիռների» հարձակման։ Սարիայի խոսքով՝ ՀՕՊ ուժերն իսրայելական կործանիչների դեմ օգտագործել են տեղական արտադրության «երկիր-օդ» դասի հրթիռներ։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ