Կարևոր է Ուկրաինայի չեզոք և ոչ միջուկային կարգավիճակը. Լավրով

7.07.2025 - 16:34 դիտում

Ռուսաստանի արտգործնախարարը խոսել է Կիևի հետ կարգավորման հասնելու պայմանների մասին: «Խաղաղության համաձայնագրով պետք է ամրագրվեն Ուկրաինայի ապառազմականացումը և դենացիֆիկացիան, Ռուսաստանի դեմ հայցերի հետկանչումը, հակառուսական պատժամիջոցների վերացումը և Արևմուտքում արգելափակված ակտիվների վերադարձը»,- ասել է Սերգեյ Լավրովը։ Նա շեշտել է՝ հարկավոր է նաև պաշտպանել ռուսալեզու ժողովրդին և նրանց իրավունքները:

Ըստ դիվանագետի՝ Մոսկվան միշտ բաց է եղել ուկրաինական հակամարտության քաղաքական և դիվանագիտական լուծման համար, սակայն խոսքը պետք է լինի երկարատև խաղաղության մասին։ «Մեզ պետք չէ հրադադարը, որը Կիևին և նրա դաշնակիցներին թույլ կտա վերախմբավորել ուժերը և ամրապնդել ռազմական ներուժը»,- հավելել է Լավրովը։ Նախարարն ընդգծել է՝ հարկավոր է բացառել Ռուսաստանին սպառնացող վտանգները, այդ թվում՝ ՆԱՏՕ-ի ընդլայնումը:

«Նաև անհրաժեշտ է միջազգայնորեն ճանաչել տարածքային նոր իրողությունները, Ղրիմի, Սևաստոպոլի, Դոնեցկի, Լուգանսկի Զապորոժիեի և Խերսոնի մարզերի՝ Ռուսաստանի մաս դառնալը»,- շեշտել է Լավրովը, հավելելով՝ կարևոր է նաև՝ Ուկրաինայի չեզոք և ոչ միջուկային կարգավիճակը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ