Խորհրդային Հայաստանի համեմատաբար եզակի կին ղեկավարներից էր: Թույլ ու ուժեղ սեռերի բաժանումը նրա պարագայում չէր գործում. երբ 28 տարեկանում ընտրվեց Լենինականի քաղկոմի երկրորդ քարտուղար, արդեն հստակ գիտեր՝ ինչ է նշանակում կշռադատել, որոշել, իրականացնել։ 35տարի նա աշխատեց Հայաստանի Կոմունիստական կուսակցութան Լենինականի քաղաքային կոմիտեում, որից ինը՝ առաջին քարտուղարի պաշտոնում։