Ռուսաստանը և Ուկրաինան շարունակել են փոխադարձ հարվածները: Ուկրաինայի վրա է արձակվել հիսունից ավելի անօդաչու թռչող սարք, որոնց մեծ մասը խոցվել է, մնացածը հարվածել են տարբեր թիրախների: Պոլտավայում ռուսական հարվածներից 2 մարդ է զոհվել, 11-ը՝ վիրավորվել, վնասվել է քաղաքացիական ենթակառուցվածքը: Օդեսայում 9-հարկանի բնակելի շենքում հրդեհ է բռնկվել, բնակիչները տարհանվել են: 4 մարդ վիրավորվել է:
ՌԴ պաշտպանության նախարարությունն էլ հայտնել է ուկրաինական 69 անօդաչու խոցելու մասին: Լիպեցկում ուկրաինական անօդաչուի բեկորներն ընկել են մասնավոր տան վրա, 1 մարդ զոհվել է, երկուսը՝ վիրավորվել: