Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն

26.06.2025 - 15:40 դիտում

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի մասնակցությամբ նախագահական նստավայրում տեղի է ունեցել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավորներ Էմմա Ավագյանի և Լիանա Եդիգարյանի, վարչական դատա­րանի դատավոր Անի Քամալյանի, Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Շուշան Սվազյանի, Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռուզաննա Ամիրջանյանի երդման արարողությունը:

Հանրապետության նախագահը շնորհավորել է նորանշանակ դատավորներին և մաղթել հաջողություններ:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ