Պեկինում մեկնարկել է Հայաստանի և Չինաստանի ԱԳ նախարարների հանդիպումը

26.06.2025 - 15:15 դիտում
Պեկինում՝ կառավարության հյուրերի ընդունելությունների տանը, մեկնարկել է Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Չինաստանի ԱԳ նախարար Վան Յիի հանդիպումը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ-ն:
Օրակարգը ներառում է հարցերի լայն շրջանակ՝ ինչպես Հայաստանի և Չինաստանի միջև երկկողմ գործընկերության զարգացմանն ուղղված աշխատանքները, այնպես էլ տարածաշրջանային թեմաներ:
0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ