ԱՄՆ-ը հարվածել է Իրանի երեք միջուկային օբյեկտի

22.06.2025 - 09:34 դիտում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Իրանի միջուկային օբյեկտների դեմ ամերիկյան բանակի գործողության մասին:

Համապատասխան գրառումը ԱՄՆ նախագահը կատարել է Truth Social սոցցանցի իր էջում:

«Մենք ավարտեցինք շատ հաջող հարձակումն Իրանի 3 միջուկային օբյեկտի դեմ, ներառյալ՝ Ֆորդոյի, Նաթանզի ու Սպահանի»,- գրել է նա:

Axios պորտալը, վկայակոչելով իսրայեցի պաշտոնյաներից մեկին, հայտնել է, որ Թրամփի վարչակազմը նախօրոք տեղեկացրել է Իսրայելին Իրանին հասցվելիք հարվածի մասին:

Թրամփն ավելի ուշ Truth Social սոցցանցում ամերիկյան հարվածները իրանական միջուկային օբյեկտներին անվանել է «պատմական պահ» ԱՄՆ-ի, Իսրայելի ու ողջ աշխարհի համար:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ