Ռուսաստանը դեմ է զանգվածային ոչնչացման զենքի տարածմանը որևէ երկրի, այդ թվում՝ Իրանի կողմից. Պուտին

21.06.2025 - 13:03 դիտում

Sky News Arabia-ին տված հարցազրույցում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Իրանն իրավունք ունի զարգացնել սեփական քաղաքացիական միջուկային ծրագիրը և օգտագործել միջուկային տեխնոլոգիաները խաղաղ նպատակներով։

Նրա խոսքով՝ Ռուսաստանը, ինչպես նախորդ տարիներին, պատրաստ է Իրանին տրամադրել անհրաժեշտ օգնություն և աջակցություն խաղաղ ատոմի զարգացման գործում։

Պուտինի կարծիքով՝ Իրանում միջուկային զենքի մշակումն արգելող ֆեթվայի ընդունումը մեծ նշանակություն ունի։

Ռուսաստանի նախագահը նշել է՝ թե՛ Իրանը, թե՛ Իսրայելը պետք է մասնակցեն իրանական միջուկային ծրագրի շուրջ ստեղծված ճգնաժամը լուծելու բանակցային գործընթացին։

Միևնույն ժամանակ Պուտինը նշել է, որ Ռուսաստանը դեմ է զանգվածային ոչնչացման զենքի տարածմանը որևէ երկրի, այդ թվում՝ Իրանի կողմից:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ