Ռուսաստանի և Ուկրաինայի բանակցային խմբերը շփման մեջ են, նրանք պայմանավորվել են հանդիպման մասին հունիսի 22-ից հետո՝ միջազգային լրատվական գործակալությունների ներկայացուցիչների հետ հանդիպմանն ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:
«Մեդինսկին, իմ կարծիքով, խոսել է Կիևից իր գործընկերոջ հետ։ Նրանք պայմանավորվում են հանդիպել հունիսի 22-ից հետո: Մենք պատրաստ ենք շոշափելի բանակցություններ վարել կարգավորման սկզբունքների շուրջ։ Պետք է միայն, որ ուկրաինական կողմը նույնպես պատրաստ լինի դրան, և նրա արևմտյան հովանավորներն ու, այսպես կոչված, դաշնակիցները ոչ թե մղեն պայքարի մինչև վերջին ուկրաինացին, այլ մատնանշեն այսօրվա իրողությունները և դրդեն պայմանավորվածությունների, այլ ոչ թե ռազմական գործողությունների շարունակման»,- նշել է ՌԴ նախագահը:
Պուտինի խոսքով՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը անկեղծորեն ձգտում է կարգավորման։
«Հավատացե՛ք, մենք էլ ենք ուզում դա ավարտել և հնարավորինս արագ։ Եվ ավելի լավ է՝ խաղաղ ճանապարհով, եթե կարողանանք պայմանավորվել»,- հավելել է Կրեմլի ղեկավարը։