Կոտրել են Գառնիկ Դանիելյանի մեքենայի դիմապակին և հայելիները. լուսանկարներ

19.06.2025 - 15:01 դիտում

ԱԺ «Հայաստան» խմբակցության  պատգամավոր Գառնիկ Դանիելյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել է, որ այսօր հայտնաբերել է՝ կոտրել են իր  մեքենայի դիմապակին և հայելիները:

830.jpg (214 KB)

«Նախնական զննությամբ, ավտոմեքենայից գողություն չի կատարվել։ Այս արարքի նպատակների մասին այս պահին միայն կարող եմ ենթադրություններ անել։

831.jpg (121 KB)

Տեղի ունեցածի մասին տեղեկացրել եմ իրավապահ մարմիններին։ Ակնկալում եմ արագ արձագանք և մեղավորների անհապաղ հայտնաբերում»,-նշել է նա։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ