Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանը հեղեղվել է. հետաձգվել է դեպի Երևան չվերթը

8.06.2025 - 21:54 դիտում

Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանի A տերմինալը հորդառատ անձրևից հետո հեղեղվել է։ Ռուսական տելեգրամյան ալիքների փոխանցմամբ՝ ջուրը լցվում է 15 և 16 դարպասների մոտ գտնվող տարածք։

Եղանակային վատ պայմանների պատճառով հետաձգվել են մի քանի չվերթ, այդ թվում նաև դեպի Երևան չվերթը։

Ավելի վաղ եղանակաբանները նախազգուշացրել էին Մոկսվայում կիրակի օրը եղանակի կտրուկ վատթարացման մասին։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ