ՆԳՆ փրկարար ծառայությունը տեսանյութով շնորհավորել է Երեխաների պաշտպանության միջազգային օրը:
«Սիրելի՛ փոքրիկներ, դուք մեր լուսավոր ապագան եք, իսկ ձեր անվտանգությունը մեր առաջնահերթությունն է։
Փրկարար ծառայությունը միշտ ձեր կողքին է՝ պատրաստ պաշտպանելու ձեզ վտանգներից և ապահովելու ձեր երջանիկ մանկությունը։
Հիշե՛ք, դուք էլ կարող եք լինել փոքրիկ փրկարարներ՝ սովորելով անվտանգության կանոնները և պաշտպանելով ոչ միայն ձեզ, այլև ձեր ընտանիքն ու ընկերներին»,- ասված է Փրկարար ծառայության Ֆեյսբուքի գրառման մեջ։