Գազամատակարարման պլանային դադարեցումներ Աբովյանում և Գյումրիում

Աննա Կոստանյան 30.05.2025 - 09:54
30.05.2025 - 09:54 դիտում

«Գազպրոմ Արմենիա» ընկերությունը տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով մայիսի 30-ին՝ ժամը 10:00-ից մինչև ժամը 16:00-ն, կդադարեցվի Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի 4-րդ միկրոշրջանի գազամատակարարումը:

Իսկ ժամը 09:00-ից մինչև ժամը 14:00-ը կդադարեցվի Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Ղորղանյան, Թումանյան, Վահան Չերազի, Աբովյան, Ջափարիձեի, Ջիվանու, Շահումյան փողոցների, նշված փողոցների հարակից տարածքների գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։

Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ