Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները, ապօրինի թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով, մայիսի 25-ի գիշերը մայրաքաղաքի Մանանդյան փողոցում հայտնաբերել, ձերբակալել և բաժին են տեղափոխել Երևանի բնակիչ 41-ամյա մի տղամարդու։ Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է մեթամֆետամին թմրամիջոցի նմանվող զանգված։
41-ամյա տղամարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են քննչական բաժին։
Շենգավիթի համայնքային ոստիկանները տղամարդու մոտ սինթետիկ թմրամիջոց են հայտնաբերել
27.05.2025 - 16:30
նախորդ գրառումը