Անկարան ջանքեր կգործադրի Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունները շարունակելու և հաղորդակցության ուղիները բաց պահելու համար՝ հայտարարել է Թուրքիայի նախագահը: Ռեջեփ Էրդողանը հավելել է՝ հիմնական նպատակը խաղաղության բանակցություններից հստակ արդյունք ստանալն է:
«Ռուս-ուկրաինական հակամարտությունը չի կարող լուծվել ռազմական ճանապարհով։ Հարկավոր է բանակցել, ստեղծված հնարավորությունը չի կարելի բաց թողնել»,- շեշտել է նա։
Էրդողանն ընդգծել է՝ պատերազմն ավարտելու համար նախ զենքերը պետք է լռեն, և փոխարենը խոսի դիվանագիտությունը: