Արա Բադոյանը Արարատ Միրզոյանի դեմ իրականացված մահափորձի գործով 3 տարի 6 ամիս ազատազրկման է դատապարտվել

Աստղիկ Խաչատրյան 14.05.2025 - 16:26
14.05.2025 - 16:26 դիտում

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը Արարատ Միրզոյանի դեմ իրականացված մահափորձի գործով 3 տարի 6 ամիս ազատազրկման է դատապարտել գործով մեղադրյալ Արա Բադոյանին:

Դատարանից «Լուրերին» տեղեկացրել են, որ հաշվի առնելով անձի անազատության մեջ գտնվելու հանգամանքը, որոշվել է ազատության մեջ գտնվելու օրերը հաշվակցել նշանակված պատժին: Մեղադրյալը փաստացի անազատության մեջ կանցկացնի 11 ամիս 23 օր:

Գլխավոր դատախազությունից էլ «Լուրերին» հայտնել են, որ բողոքարկելու են դատավճիռը:

Հիշեցնենք, ըստ մեղադրանքի՝ Արա Բադոյանը, նոյեմբերի 9-ի գիշերը, ճեղքելով Արարատ Միրզոյանին շրջապատած անձանց շարքերը, մոտեցել է գետնին ընկած ԱԺ նախկին նախագահին, և նրան հարվածելու ուղղակի դիտավորությամբ ոտքը կտրուկ շարժել է նրա ուղղությամբ, սակայն իր կամքից անկախ հանգամանքներով չի կարողացել ավարտին հասցնել հանցագործությունը, քանի որ ներկաները գետնից բարձրացրել են արդեն իսկ անգիտակից վիճակում գտնվող Արարատ Միրզոյանին և նրան տեղափոխել հիվանդանոց։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ