«Ընդ որում՝ այդ 900 ընտանիքներից դեռևս 100-ն է, որ իրացրել է իր սերտիֆիկատի իրավունքը, մնացած 800-ը որոնումների մեջ են, և դա լավ է, որ նրանք շարունակում են դիտարկել, որպեսզի գտնեն իրենց լավագույն հնարավորությունը: 3800-ը ընդհանուր քանակի տեսանկյունից մոտ 10 անգամ պակաս է, քան այս ժամանակահատվածում կարող էին դիմած լինել: Ես սա ինչու եմ ասում. որովհետև առնվազն 4000 ընտանիքներ են, որոնք երեք և ավելի անչափահաս զավակներ ունեն,նրանք բոլորն արդեն նախորդ տարվա հուլիսից այս ծրագրի շահառու էին հայտարարվել, և բազմաթիվ են այն ընտանիքները, որոնք ունեն երկու և ավելի զավակներ, անչափահաս երեխաներ»,- ասաց նա:
Ըստ փոխվարչապետի՝ վերջին օրերի քննարկումները ցույց են տվել, որ այս հարցերը գուցե բավարար պարզաբանված չլինելու պատճառով է, որ ոչ ճիշտ են մատուցվում:
«Օրինակ՝ խոսվում էր այն մասին, որ Կառավարությունը դադարեցրել է (բառացի եմ ասում՝ դադարեցրել է) «40+10 հազար»-ական ծրագիրը։ Մենք բացատրեցինք, որ ոչինչ չենք դադարեցրել, ընդամենը ծրագիրը դարձրել ենք ավելի թիրախային, որպեսզի ֆինանսական միջոցները հատկացվեն այն ընտանիքներին, որոնք դրա կարիքն ունեն, որովհետև քիչ չեն այն ընտանիքները, որտեղ մարդիկ աշխատում են, աշխատանքային եկամուտներ ունեն, և պետք է բացատրել նաև, որ եթե մենք, օրինակ, բավարար աշխատանքային եկամուտ ունեցող մարդուն լրացուցիչ ֆինանսական հատկացում ենք կատարում 50 000 դրամի չափով, դա ինչպես է կոչվում,- ասաց նա և 2 թիվ մեջբերեց.- ուրախությամբ պետք է նաև նշեմ, որ մենք այս ընթացքում ականատես ենք եղել նրան, որ 22 000 մարդ արդեն աշխատանքային զբաղվածություն և եկամուտներ ունի, և ևս 4000-4500 մարդ ինքնազբաղվածներ են, այդ եղանակով են կարողանում իրենց եկամտային խնդիրները լուծել»։
Փոխվարչապետը նաև նշեց, որ այս փոփոխությունն իրականացնելու նպատակը նաև սուղ ֆինանսական միջոցների պայմաններում այդ միջոցներն առավել հասցեական ուղղելն է այն ընտանիքներին, որոնք իրականում դրա կարիքն ունեն: