Արենիում կաթնամթերքի արտադրամասի առանձին արտադրատեսակների գործունեությունը կասեցվել է

Աննա Կոստանյան 7.04.2025 - 18:01
7.04.2025 - 18:01 դիտում

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Վայոց ձորի մարզային կենտրոնի տեսուչները ստուգում են իրականացրել «Երփին» գյուղատնտեսական կոոպերատիվին պատկանող կաթնամթերքի արտադրամասում (Վայոց ձորի մարզ, գ. Ելփին), որի ընթացքում կատարել են ապրանքատեսակների նմուշառում և հանձնել լաբորատոր հետազոտության: Այս մասին տեղեկացնում են ՍԱՏՄ-ից:

Ըստ լաբորատոր փորձաքննության արդյունքների՝ պանիր «Լոռի» արտադրատեսակի նմուշը՝ ԱՑԽՄ և ստաֆիլոկոկեր ցուցանիշներով, պանիր «Գաուդա» արտադրատեսակի նմուշը ԱՑԽՄ ցուցանիշով չեն համապատասխանել կանոնակարգերով սահմանված պահանջներին։

ՍԱՏՄ ղեկավարի որոշմամբ՝ կաթնամթերքի արտադրամասի առանձին արտադրատեսակների գործունեությունը դադարեցվել է, մինչև հայտնաբերված խախտումները վերացնելը։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ