«Արմավիր» ՔԿՀ-ի ծառայողները դատարանից վերադարձված կալանավորված անձի մոտից հայտնաբերել են բջջային հեռախոս

Աննա Կոստանյան 4.04.2025 - 13:59
4.04.2025 - 13:59 դիտում

ՀՀ արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի ծառայողներն ապրիլի 2-ին՝ ժամը 19։40-ի սահմաններում, ըստ սահմանված կարգի, ամբողջական խուզարկության են ենթարկել դատարանից վերադարձված կալանավորված անձ Լ․Ա․-ին։ Վերջինիս գոտկատեղում պատրաստված թաքստոցից ծառայողները հայտնաբերել են բջջային հեռախոս։

Ինչպես հայտնում են ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունից, դեպքի առթիվ ձեռնարկվել են համապատասխան միջոցառումներ։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ