«Ես դա անում եմ որպես ՀՀ վարչապետ, և եթե Հայաստանի ժողովուրդը համաձայն չլինի իմ այս արձանագրման հետ, որ պահին համաձայն չլինի, ես այդ պահին կդադարեմ լինել ՀՀ վարչապետ: Քանի դեռ ես ՀՀ վարչապետ եմ, սա իմ դիրքորոշումն է, և ՀՀ պաշտոնական դիրքորոշումը»,- նշեց Նիկոլ Փաշինյանը:
«Գնացեք, կարդացեք ԵԱՀԿ 1996 թվականի Լիսաբոնի գագաթնաժողովի փաստաթղթերը և կհասկանաք, որ Ղարաբաղյան շարժումն այդ ժամանակ արդեն ավարտվել էր, ուղղակի մեզ ոչ ոք դրա մասին տեղյակ չէր պահել, մենք էլ այդքան ինտուիցիա չենք ունեցել, որ կարդանք և ինքնուրույն դա հասկանանք»,- ասաց վարչապետը: