Արարատի մարզի Բուրաստան գյուղի մոտակայքում Երևան-Երասխ երկաթգծի մարդատար գնացքի և «VAZ» մակնիշի ավտոմեքենայի բախման հետևանքով վիրավորում ստացած 14 և 15-ամյա երեխաների առողջական վիճակը շարունակվում է գնահատվել ծայրահեղ ծանր։
Այս մասին «Հայկական ժամանակ»-ին հայտնել են «Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոն»-ից։
Երեխաները գտնվում են վերակենդանացման բաժանմունքում։
Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնել էինք՝ Արարատի մարզի Բուրաստան գյուղի մոտակայքում բախվել են Երևան-Երասխ երկաթգծի մարդատար գնացքը և «VAZ» մակնիշի ավտոմեքենան:
«ՎԱԶ 21099»-ը վարել է Արարատի մարզի բնակիչ 43-ամյա Ռաֆիկ Սարգսյանը, բեռնատար գնացքը վարել է Արմավիրի մարզի բնակիչ 62-ամյա Աշոտ Սարգսյանը:
Ողբերգական պատահարի հետևանքով մահացածել են «ՎԱԶ 21099»-ի վարորդ Ռաֆիկ Սարգսյանը, նրա կինը՝ Արարատի մարզի բնակիչ 44-ամյա Նվարդ Ավագյանը, իսկ վիրավորները նրանց 14-ամյա և 15-ամյա աղջիկներն են։