Այսօր Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» և «Հանրապետություն» խմբակցությունների անդամների հետ հարգանքի տուրք մատուցեցինք 2008 թ. մարտի 1-ի զոհերի հիշատակին՝ ծաղիկներ խոնարհելով «Ազդեցություն և հակազդեցություն» հուշարձանին։ Այդ մասին ասված է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի Ֆեյսբուքի էջում:
«17 տարի անց մենք շարունակում ենք մեր հանձնառությունը՝ պայքարելու հանուն արդարության, իրավունքի գերակայության և ժողովրդավարական արժեքների»,- նշված է գրառման մեջ։