Ավելի քան 7500 ստորագրություն՝ Գյումրու զարգացման պահանջով

Աննա Կոստանյան 28.02.2025 - 17:48
28.02.2025 - 17:48 դիտում

Գյումրին ազատ տնտեսական գոտի դարձնելու  և ազատ քաղաք հռչակելու ստորագրահավաքը արդեն ամփոփվել է: Նախաձեռնության ղեկավար Կարեն Սիմոնյանի գլխավորությամբ անցկացված ստորագրահավաքին քաղաքը ցուցաբերեց մեծ ակտիվություն։ Այն, որ գրումրեցիները պահանջատեր են քաղաքի տնտեսության զարգացման  ու աղետի գոտի պիտակից ազատվելու գաղափարին, այդ մասին  վկայում են հազարավոր ստորագրությունները:

0 մեկնաբանություն
0