ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը փետրվարի 11-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իտալիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Ալեսսանդրո Ֆերրանտիին:

Շնորհավորելով դեսպանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ` Ալեն Սիմոնյանը հույս է հայտնել, որ նորանշանակ դեսպանը զգալի ներդրում կունենա Հայաստան-Իտալիա բազմոլորտ հարաբերությունների զարգացման եւ խորացման գործում:

Ալեսսանդրո Ֆերրանտին իր հերթին շնորհակալություն է հայտնել ՀՀ ԱԺ նախագահին ընդունելության համար ու վստահեցրել, որ անելու է հնարավորը`խորացնելու եւ ընդլայնելու երկկողմ հարաբերությունները:

Զրուցակիցների քննարկումների առանցքում են եղել նաեւ միջխորհրդարանական կապերին վերաբերող եւ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ թեմաներ:
