«Նիսսան»-ը բախվել է բազալտե եզրաքարին և գլխիվայր շրջվել

Աստղիկ Խաչատրյան 17.01.2025 - 21:30
17.01.2025 - 21:30 դիտում

Հունվարի 17-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19:30-ի սահմաններում Երևանի բնակիչ 36-ամյա Ավետիք Դ.-ն իր վարած «Nissan» մակնիշի ավտոմեքենայով բախվել է բազալտե եզրաքարին և գլխիվայր շրջվելով՝ մասամբ հայտնվել ճանապարհի մեջտեղում։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետևանքով ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։

Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։

Ըստ վարորդի հայտարարության՝ վթարի պատճառը եղել է «Mercedes» մակնիշի ավտոմեքենայի վարորդի կողմից վթարային իրավիճակ ստեղծելը, ով այնուհետև դեպքի վայրից հեռացել է։

Պարեկային ծառայությունը պարզում է նաև այդ տեղեկատվությունը։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ