Ռուսաստանի և Իրանի նախագահները ռազմավարական գործընկերության պայմանագիր են ստորագրել

Աստղիկ Խաչատրյան 17.01.2025 - 19:56
17.01.2025 - 19:56 դիտում

Ռուսաստանի և Իրանի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Մասուդ Փեզեշքիանը ստորագրել են երկու երկրների միջև համապարփակ ռազմավարական գործընկերության մասին պայմանագիրը:

Պուտինը նշել է, որ այդ փաստաթուղթը խթան կհաղորդի երկու երկրների փոխգործակցությանը գրեթե բոլոր ուղղություններով։

Փեզեշքիանն ընդգծել է, որ նոր փաստաթղթի ստորագրումը մեծ թափ կհաղորդի երկկողմ հարաբերությունների զարգացմանը, և դա ամուր հիմք կհանդիսանա առաջ շարժվելու համար։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ