ԵՄ-ն պատրաստ է ուժեղացնել Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված աջակցությունը. Գրոնո

Աննա Կոստանյան 13.01.2025 - 15:54
13.01.2025 - 15:54 դիտում

Եվրամիությունը պատրաստ է ուժեղացնել աջակցությունը՝ ուղղված Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորմանը:

Այս մասին «X»-ի իր միկրոբլոգում գրել է Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոն։

«Մենք բարձր ենք գնահատում երկու երկրների ղեկավարության և պաշտոնյաների հետ մտքերի խորը փոխանակումը խաղաղության հասնելու, իրավիճակի կարգավորման և տարածաշրջանային համագործակցության զարգացման ամենաարդյունավետ ուղիների վերաբերյալ։ ԵՄ-ն պատրաստ է ընդլայնված աջակցություն ցուցաբերել այս գործընթացում՝ կենտրոնանալով տարբեր ասպեկտների վրա, ներառյալ ընթացիկ երկկողմ բանակցությունները, հումանիտար խնդիրները և փոխկապակցվածությունը:

Բացի այդ, մենք ձգտում ենք խթանել տարածաշրջանային համագործակցության ամրապնդմանն ուղղված նախաձեռնությունները»,- գրել է նա։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ