Հայեցողական պաշտոնները կհամալրվեն մրցույթով

7.01.2025 - 17:28 դիտում

Շիրակի մարզպետի աշխատակազմը հրավիրում է մասնագիտությամբ իրավաբանների և ֆինանսիստների ուշադրությունը՝ մարզպետի խորհրդականների թափուր տեղերը զբաղեցնելու նպատակով։ Նման հայտարարությամբ այսօր հանդես է եկել Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը:  Այս պահին թափուր են մարզպետի աշխատակազմի 2 խորհրդականների պաշտոննեը, որոնք համալրելու նպատակով մարզպետը առաջարկում է  ուղարել ինքնակենսագրականներ ու մասնակցել մրցույթի: Նշենք,  որ խորհրդականի պաշտոնը հայեցողական պաշտոն է, հաստիքները կարող էին համալրվել հենց ուղիղ մարզպետի նշանակումով,  բայց Դավիթ Առուշանյանը տարբերվող մոտեցում է ցուցաբերել:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ