Ցավակցում եմ Բաքու-Գրոզնի չվերթի զոհերի ընտանիքներին. Նիկոլ Փաշինյան

Աննա Կոստանյան 25.12.2024 - 14:33
25.12.2024 - 14:33 դիտում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական խոսք է հղել ադրբեջանական ինքնաթիռի կործանման կապակցությամբ։

«Ցավակցում եմ Բաքու-Գրոզնի չվերթի զոհերի ընտանիքներին։ Առօրյա կյանքով ապրող մարդկանց պատուհասած ողբերգությունը չի կարող վիշտ չառաջացնել»,- X-ի միկրոբլոգում գրել է Փաշինյանը:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Գրոզնիում մառախուղի պատճառով ադրբեջանական AZAL ավիաընկերության Embraer 190 ինքնաթիռը, որն իրականացնում էր Բաքու-Գրոզնի չվերթը վերաուղղորդվել է Մախաչկալա, ապա՝ Ակտաու, քաղաքի մոտակայքում, սակայն, ինքնաթիռը կործանվել է, կան զոհեր:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ