Նրանք շփվելու հնարավորություն կունենան․ Պեսկովը խոսել է ՌԴ նախագահի և ՀՀ վարչապետի հնարավոր հանդիպման մասին

Աննա Կոստանյան 24.12.2024 - 16:06
24.12.2024 - 16:06 դիտում

Սանկտ Պետերբուրգում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի առանձին հանդիպում չի նախատեսվում։

Այս մասին հայտնել է Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ հավելելով՝ նրանք շփվելու հնարավորություն կունենան։

«Առանձին հանդիպում չի նախատեսվում, բայց նրանք հնարավորություն կունենան, անհրաժեշտության դեպքում, զրուցել նիստի շրջանակում»,- ասել է նա:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը կմեկնի Լենինգրադի մարզ՝ դեկտեմբերի 26-ին մասնակցելու Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ անցկացվելիք Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ