Հրդեհ Արշակունյաց պողոտայի հյուրանոցներից մեկում. դեպքի վայր է մեկնել 6 մարտական հաշվարկ

15.12.2024 - 12:26 դիտում

Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 11:09-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արշակունյաց 67 հասցեում գտնվող հյուրանոցի 3-րդ հարկի սենյակներից մեկում հրդեհ է բռնկվել:

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի, Բժշկական ապահովման վարչության հերթապահ խմբերը և Հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ