Կրկնակի հետազոտություններ՝ ուղղված հղիների և ծննդկանների շրջանում ՄԻԱՎ-ի և սիֆիլիսի հայտնաբերմանը

Աննա Կոստանյան 6.12.2024 - 16:30
6.12.2024 - 16:30 դիտում

Առողջապահության նախարարությունն ընդլայնել է հղիների և ծննդկանների շրջանում ՄԻԱՎ վարակի և սիֆիլիսի հայտնաբերմանն ուղղված հսկողությունը:

«Այսուհետև` հղիների շրջանում ՄԻԱՎ վարակի և սիֆիլիսի վերաբերյալ հետազոտությունն իրականացվում է ոչ միայն նախածննդյան հսկողության առաջին այցի ժամանակ, այլև 30 շաբաթական հղիության ժամկետում:

Նախկինում այս հետազոտությունը կատարվում էր հղիության 30 շաբաթականում` միայն ռիսկի խմբի հղիներին:

Մեկ այլ փոփոխություն, որը կնպաստի ՄԻԱՎ վարակի և սիֆիլիսի հայտնաբերման բարելավմանը` հղիների նախածննդյան հսկողություն չանցած կամ ՄԻԱՎ վարակի կամ սիֆիլիսի նկատմամբ անհայտ կարգավիճակով հղիի, ծննդկանի, ծննդաբերի ՄԻԱՎ վարակի մասին խորհրդատվությունը, ՄԻԱՎ վարակի և սիֆիլիսի վերաբերյալ հետազոտություններն անցկացվում են հիվանդանոցային պայմաններում մանկաբարձագինեկոլոգիական բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող բժշկական կազմակերպություն դիմելիս:

Որոշ պատճառներով բժշկական կազմակերպությունից դուրս ծննդաբերության դեպքում հետազոտությունը կատարվում է հետծննդյան շրջանում առաջին անգամ հիվանդանոցային պայմաններում մանկաբարձագինեկոլոգիական բուժօգնություն իրականացնող բժշկական կազմակերպություն դիմելիս` արագ թեստ հավաքածուներով:

Միաժամանակ, սիֆիլիսի հետազոտություն է իրականացվում նաև մեռելածնության դեպքում»,- ասված է առողջապահության նախարարության տարածած հաղորդագրության մեջ:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ