«Միցուբիշի»-ն բախվել է Երևան-Երասխ էլեկտրագնացքի՝ 70 ուղևորով վագոնին

1.12.2024 - 11:12 դիտում

Նոյեմբերի 30-ին՝ 19:30-ի սահմաններում, «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության Մասիս-Արտաշատ վազուրդում «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենան, անտեսելով երթևեկության կանոնները, հայտնվել է երկաթգծի ինքնակարգավորվող անցումի վրա և բախվել է Երևան-Երասխ միջքաղաքային էլեկտրագնացքին:

Այս մասի հայտնում են«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունից։

«Հարվածը հասել է գնացքի երկրորդ վագոնին, գնացքում եղել է 70 ուղևոր, որոնք չեն տուժել: ՃՏՊ-ի հետևանքով էլեկտրագնացքը ուշացել մոտ 1 ժամով, ինչի համար ընկերությունը հայցում է ուղևորների ներողամտությունը:

Այս տարվա ընթացքում նման ճանապարհատրանսպորտային պատահարների թիվը հասել է 13-ի: «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունն ավտոտրանսպորտի վարորդներին ևս մեկ անգամ հորդորում է պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները երկաթուղային գծերն անցնելիս/հատելիս, ինչը թույլ կտա պահպանել քաղաքացիների կյանքն ու գույքը»,-ասված է հաղորդագրության մեջ։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ