27-ամյա բլոգեր Ջեյք Փոլը հաղթել է բռնցքամարտի աշխարհի նախկին բացարձակ չեմպիոն, 58-ամյա Մայք Թայսոնին:
ԱՄՆ-ում կայացած մենամարտը համարվել է պաշտոնական և տևել է ութ ռաունդ՝ յուրաքանչյուր ռաունդը՝ երկու րոպե։
Առաջին ռաունդում հարվածների նախաձեռնությունը ավելի շատ Մայքին է պատկանել: Վեցերորդ և յոթերորդ ռաունդներն աչքի չեն ընկել ակտիվությամբ: Թայսոնն ավելի շատ է վրիպել:
Ութերորդ ռաունդում արդեն Մայքն անմիջապես ոտքի չի կանգնել և ռինգ է մտել սպասվածից տասը վայրկյան ուշ։ Արդյունքում, միաձայն որոշմամբ, Ջեյք Փոլը հաղթել է Մայք Թայսոնին։