Պայթյուն Չարենցավանի բնակարաններից մեկում. փլուզվել է պատը

Աննա Կոստանյան 14.11.2024 - 13:25
14.11.2024 - 13:25 դիտում

Նոյեմբերի 14-ին՝ ժամը 11:43-ին, Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Չարենցավան քաղաքի 8-րդ թաղամասի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել: Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ Փրկարար ծառայությունից:

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և ավտոսանդուղք։

Պարզվել է, որ բնակարանում գազի բալոններից տեղի է ունեցել գազի արտահոսք՝ հրդեհի բռնկումով, որն ուղեկցվել է պայթյունով. փլուզվել է բնակարանի պատը՝ մոտ 12 քմ, տուժածներ չկան:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:52-ին, մարվել՝ 11:54-ին: Այրվել են կենցաղային իրեր:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ