Մանկապարտեզներում ռոբոտաշինության ծրագրի ներդրումը կարևոր քայլ է դեպի ապագան. Տիգրան Ավինյան

9.11.2024 - 13:32 դիտում

Մեր երեխաների կրթությունը և զարգացման հնարավորությունները Երևանի ապագայի հիմքն են: Հենց այսօր է ձևավորվում այն սերունդը, որը կկառուցի մեր քաղաքն ու երկիրը: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:

«Մանկապարտեզներում ռոբոտաշինության ծրագրի ներդրումը՝ նախաձեռնված Երևանի քաղաքապետարանի կողմից և իրականացված Պոլիտեխնիկի հետ համատեղ, կարևոր քայլ է դեպի ապագան։

Այս ծրագիրը, նպաստելով երեխաների թիմային աշխատանքի և ստեղծագործական մտքի զարգացմանը, ոչ միայն տալիս է նոր հմտություններ, այլև զարգացնում է խնդիրների լուծումն ու տեխնոլոգիական մտածողությունը հենց վաղ տարիքից»,- գրել է Երևանի քաղաքապետը։

Ռոբոտաշինության ծրագրի ներդրում՝ մ անկապարտեզներում

👧🏻🧒🏻 Մեր երեխաների կրթությունը և զարգացման հնարավորությունները Երևանի ապագայի հիմքն են: Հենց այսօր է ձևավորվում այն սերունդը, որը կկառուցի մեր քաղաքն ու երկիրը:

Մանկապարտեզներում ռոբոտաշինության ծրագրի ներդրումը՝ նախաձեռնված Երևանի քաղաքապետարանի կողմից և իրականացված Պոլիտեխնիկի հետ համատեղ, կարևոր քայլ է դեպի ապագան։

Այս ծրագիրը, նպաստելով երեխաների թիմային աշխատանքի և ստեղծագործական մտքի զարգացմանը, ոչ միայն տալիս է նոր հմտություններ, այլև զարգացնում է խնդիրների լուծումն ու տեխնոլոգիական մտածողությունը հենց վաղ տարիքից։

Опубликовано Tigran Avinyan / Տիգրան Ավինյան Пятница, 8 ноября 2024 г.

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ