Միրզոյանը շնորհակալություն է հայտնել Լանդսբերգիսին՝ Հայաստանի և Լիտվայի գործընկերության ամրապնդման համար

Աստղիկ Խաչատրյան 28.10.2024 - 19:54
28.10.2024 - 19:54 դիտում

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը շնորհակալան ուղերձ է հղել Լիտվայի՝ պաշտոնից հեռացող իր գործընկեր Գաբրիելիուս Լանդսբերգիսին՝ Հայաստանին ցուցաբերած աջակցության համար:

«Հարգելի ընկեր, ուզում եմ շնորհակալություն հայտնել Հայաստանի և Լիտվայի միջև հարաբերությունների ու գործընկերության ամրապնդման հարցում Ձեր ներդրման, ինչպես նաև ԵՄ-ում Հայաստանի ավելի ուժեղ ներգրավվածությանն  աջակցելու համար:

Ըստ արժանվույն է գնահատվել նաև Ձեր սկզբունքային դիրքորոշումը մեր տարածաշրջանի հարցերի վերաբերյալ:

Շնորհակալություն բարեկամության համար և մաղթում եմ հաջողություններ ապագայում»,- գրված է Միրզոյանի X-ի էջում:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ